17876 դիտում
12:28 05-11-2024
Արմավիր քաղաքում Արմավիրի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներին հաջողվել է փրկել 77-ամյա տղամարդու կյանքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ նոյեմբերի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 10:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Մաշտոցի փողոցի շենքերից մեկի բնակարանի պատշգամբից քաղաքացին մասամբ կախված է և հնարավոր է՝ ցանկանում է ինքնասպանություն գործել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Արմավիրի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ վաշտի հրամանատար Մանուկ Սարգսյանի, դասակի հրամանատար Նարեկ Գրիգորյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի պետ Վոլոդյա Գևորգյանը:
Օպերատիվորեն ժամանել են նաև «Արմավիր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:
Փրկարարներին հաջողվել է կանխել 77-ամյա տղամարդու ինքնասպանության փորձը, ով գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ:
Դեպքի փաստով համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+