211652_close_icon
views-count94992 դիտում article-date 12:10 02-01-2024

Արտակարգ դեպք՝ Երևանում. տրոլեյբուսում հրդեհ է բռնկվել, ապա այն բախվել է Պարեկային ծառայության ավտոմեքենային. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Դեռևս անհայտ հանգամանքներում, Սեբաստիա փողոցում, հրդեհ է բռնկվել Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված տրոլեյբուսում, ինչից հետո տրոլեյբուսը բախվել է Պարեկային ծառայության ավտոմեքենային։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կրակը տեսանելի է մի քանի 100 մետրից։

Ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարկան ջոկատներից 2 մարտական հաշվարկ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի և ավագ պարեկ Էդգար Սարիբեկյանի գլխավորությամբ։

Պարեկները սահմանազատել են տարածքը, որպեսզի հրշեջները կարողանան աշխատել առանց խոչընդոտի։

Ժամանել է նաև Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երբ տրոլեյբուսում հրդեհ է բռնկվել, պարեկները մոտեցել են և վարորդների ու քաղաքացիների անվտանգությունը ապահովելու համար սահմանազատել են տարածքը, ու այդ ժամանակ էլ տրոլեյբուսը է հետընթաց է եկել ու բախվել Պարեկային ծառայության ավտոմեքենային։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ երբ թիվ 15 երթուղին սպասարկող տրոլեյբուսում հրդեհ է բռնկվել, դեպքի վայրի հարևանությամբ՝ Սեբաստիա 153/3 հասցեում գործող ավտոտեխսպասարկման կետի աշխատակիցները ուղևորներին շտապ տարհանել են, տարհանման ժամանակ էլ սերվիսի աշխատակիցներից մեկի ձեռքերն այրվածքներ են ստացել։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 307+
307+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր