211652_close_icon
views-count2140 դիտում article-date 14:35 04-01-2024

Ըստ Փաշինյան Նիկոլի՝ երեխան պետության վերաբերյալ պատկերացում պետք է կազմի վերարկուի կախիչի միջոցով․ Կարեն Հեքիմյան

Պահպանողական կուսակցության ղեկավար Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Արցախն ու կախիչը:

Փաշինյան Նիկոլը Հայրենիքի մասին պատկերացումները իջեցրեց ... վերարկուի կախիչի մակարդակի:

Ըստ Փաշինյան Նիկոլի՝ երեխան պետության վերաբերյալ պատկերացում պետք է կազմի վերարկուի կախիչի միջոցով:

Մասնավորապես, Փաշինյան Նիկոլն ասում է` «Երեխան վերարկուն կախեց, կախիչն ընկավ, իրա պետության մասին ի՞նչ է մտածելու»:

Փաշինյան Նիկոլի տրամաբանությամբ, շրջափակված Լենինգրադի քաղցած երեխաները պետք է անիծեին ֆաշիստների դեմ կռվող պետությանը: Հեռու չգնանք, արդյո՞ք այժմ Արցախի երեխաները պետք է ատեն Արցախի Հանրապետությունը կամ ինչպե՞ս պետք է վարվեն 90-ականների զրկանքների միջով անցած երեխաները:

Փաշինյան Նիկոլ, այժմյա երեխաների` պետության վերաբերյալ պատկերացումները, առաջին հերթին, ձևավորվում եմ Հայաստանի աշխարհաքաղաքական քարտեզից, Եռաբլուրի չափսերից և ծնողների պատմածներից: Իսկ քարտեզը, Եռաբլուրը և ծնողների պատմածները վերարկուի կախիչից շատ ավելի ծանրակշիռ են»:

Նմանատիպ նյութեր