8981 դիտում
14:45 30-04-2018
ՀՅԴ-ի հետ տարաձայնություններ չկան. կա ընդհանուր պատկերացում, թե ինչպես հանգուցալուծել քաղաքական ճգնաժամը. Ն. Փաշինյան
ՀՀ Ազգային ժողովում քիչ առաջ ՀՅԴ խմբակցության հետ հանդիպումից հետո ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀՅԴ-ի հետ որևէ տարաձայնություն չկա։ Նշեց, որ քաղաքական ուժերը հասկանում են, որ քաղաքական ճգնաժամից դուրս գալու անհրաժեշտություն կա:
«Մենք ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպես պետք է հանգուցալուծել այս քաղաքական ճգնաժամը: Դրանից հետո իրադարձությունների մասին մտքեր փոխանակեցինք մոտեցումների փիլիսոփայության շուրջ: Պետք է փորձենք ստեղծել աշխատանքային մթնոլորտ»,-ասաց Փաշինյանը:
Հավելեց, որ հավանական պաշտոնների և կոալիցիոն գործընկերության հարց չի քննարկվել հանդիպմանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Փաշինյանը հանդիպումներ է անցկացրել «Ծառուկյան» խմբակցության ներկայացուցիչների հետ, այսօր նաև հանդիպելու է ՀՀԿ խմբակցության անդամների հետ:
Նմանատիպ նյութեր
8266 դիտում
10:08 03-10-2018
Նախագահը համոզված է, որ ստեղծված իրավիճակը պետք է հանգուցալուծել Սահմանադրության եւ օրենքների շրջանակում
2008 դիտում
14:25 08-10-2014
Իրանի և Արևմուտքի միջև այլևս տարաձայնություններ չկան
2185 դիտում
22:10 13-03-2021
Արցախի ռազմաքաղաքական իշխանությունների միջև տարաձայնություններ չկան․ Արցախի ՊՆ
Այս բաժնից
682 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2011 դիտում
09:34 22-12-2024
Երևանում և մարզերի առանձին շրջաններում թույլ ձյուն կտեղա
916 դիտում
09:21 22-12-2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց