211652_close_icon
views-count1099 դիտում article-date 20:31 04-01-2024

Թուրքիայում գրանցվել է բնական գազի սպառման ծավալի նվազում

Թուրքիայի պետական սեփականություն հանդիսացող նավթագազային խոշոր կորպորացիայի՝ «BOTAŞ»-ի տվյալների համաձայն` գրանցվել է բնական գազի պահանջարկի նվազում՝ պայմանավորված սպասվածից բարձր օդի ջերմաստիճանով։ Նշվում է, որ այդ շրջանում Թուրքիայում համակարգ մատակարարվող բնական գազի ծավալը եղել է 51 մլրդ 477 մլն 297․000 խմ։ Գրում է Ermenihaber-ը։

Մինչդեռ 2022 թվականին այդ ցուցանիշը հաշվարկվել էր 56 մլրդ 11 մլն խմ, իսկ սպառման ընդհանուր ծավալը կազմել էր 53 մլրդ 521 մլն խմ։  Ընդհանուր առմամբ 2022-ի համեմատ 2023-ին գրանցվել է համակարգ մուտք գործող բնական գազի քանակի 8% նվազում։

2023թ․ դեկտեմբերի 28-ին արած հայտարարության մեջ Թուրքիայի Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը հայտնել է, որ բնական գազի ենթակառուցվածքը ամրապնդվել է վերջին տարիներին կատարված ներդրումներով։

Նախարարի խոսքով՝ այս տարվա համար ոչ մի խնդիր չի կանխատեսվում։

Նմանատիպ նյութեր