211652_close_icon
views-count1399 դիտում article-date 20:57 04-01-2024

Իրաքում ԱՄՆ հարվածի հետևանքով զոհվել է շիա շարժման հրամանատարը

Ամերիկյան զինուժը հարված է հասցրել Բաղդադում, ինչի հետևանքով սպանվել է իրանամետ շիական «Հըզբոլլահ ալ-Նուջաբա» շարժման հրամանատարներից մեկը։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ТАСС»-ը։ 

Նշվում է, որ հարվածը հասցվել է ավտոմեքենային։ Հրամանատարի անունը չի նշվում։ Մահացել է ևս մեկ մարդ։ Գործակալության տվյալներով՝ ԱՄՆ-ի իշխանությունները կարծում են, որ շարժումը նախկինում հարձակվել է Իրաքում գտնվող ամերիկյան ուժերի վրա։

Ավելի վաղ տարածված տեղեկատվության համաձայն՝ Իրաքի մայրաքաղաքում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով զոհվել էր «Հըզբոլլահ ալ-Նուջաբայի» հրամանատարներից մեկը, առնվազն վեց մարդ վիրավորվել էր։ Սպանվածը հայտնի էր որպես Աբու Թաքվա, ով ղեկավարում էր շարժման 12-րդ բրիգադը և նաև իրաքյան շիա աշխարհազորային ալ-Հաշդ ալ-Շաաբիի կողմնակիցն էր: 

«Հեզբոլլահ ալ-Նուջաբան» հաստատել է իր հրամանատարի մահը և կատարվածի համար մեղադրել ԱՄՆ-ին։ Անօդաչու թռչող սարքի հարձակման թիրախը եղել է Բաղդադում նյութատեխնիկական ապահովման ուժերի շտաբը։

Նմանատիպ նյութեր