35773 դիտում
09:18 05-01-2024
Արարատի մարզի ոստիկաններն ու պարեկները զենք-զինամթերքի կամավոր հանձնման հերթական դեպքն են արձանագրել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը 2023 թվականը հայտարարել էին պայքար` հանցատեսակների դեմ, այդ թվում՝ ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման։
Ոստիկանության ղեկավար կազմն այդ աշխատանքների ղեկավարումը դրել էր Երևանի ոստիկանության և մարզերի ոստիկանապետերի վրա։
Նախորդ տարի ոստիկանությունն ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայությունը ակտիվ պայքար են տարել ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ։ Աշխատանքեր են կատարել նաև ազգաբնակչության հետ, ովքեր բացատրական աշխատանքների շնորհիվ ոստիկանություն են ներկայացրել մեծ թվով զենք-զինամթերք, որոշ դեպքերում էլ քաղաքացիները զենք-զինամթերքը թողել են ինչ-որ վայրերում ու ահազանգել են կա՛մ ոստիկանություն, կա՛մ Պարեկային ծառայություն ու հայտնել են տեղը։
Ոստիկանության ու պարեկային ծառայության կատարած աշխատանքները հերթական արդյունքը տվեցին օրեր առաջ։
Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանի, ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները, բաժնի պետ Գոռ Մանուկյանի, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյան գլխավորությամբ, հունվարի 3-ին Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Շահումյան գյուղի կամրջի հարևանությամբ, հայտնաբերել են զենք-զինամթերք։
Այդ ամենը կատարվել էր ոստիկանների ու պարեկներին բացատրական աշխատանքների շնորհիվ ու քաղաքացին ահազանգել էր ոստիկանություն, հայտնել, որ ինքն Արցախյան պատերազմի մասնակից է, իր հետ բերել է զենք-զինամթերք և այն թողնում է Շահումյան գյուղի կամրջի մոտ։
Ժամանած ոստիկաններն ու պարեկները հայտնաբերում են զենք-զինամթերքը, ապա ոստիկանության Արտաշատի բաժնից տեղեկությունը փոխանցում են Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանում է քննչական խումբը։
Դեպքի փաստով Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+
Նմանատիպ նյութեր
1171 դիտում
13:42 13-02-2014
Ոստիկանության բաժիններում շարունակվում է զենք-զինամթերքի կամավոր հանձնման գործընթացը
1780 դիտում
14:42 19-03-2014
Զենք-զինամթերքի կամավոր հանձնման գործընթացը շարունակվում է
1448 դիտում
12:35 28-04-2014
Զենք-զինամթերքի կամավոր հանձնման աշխատանքները շարունակվում են