973 դիտում
16:10 08-01-2024
Հայացքիս համար ուզո՞ւմ եք իմ նկատմամբ սանկցիա կիրառել. Աշոտյան
Այս քրեական գործը ոտքից գլուխ նախաքննության փուլում սարքած է։ Այս մասին դատական նիստի ժամանակ ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Այնքան ջուր է այս գործը, հարց չկան քննարկելու։ Նախաքննական մարմինը Ձեզ չի հարգում, որ այսպես սարքած գործ է բերում և Դուք ստիպված փորձում եք իրենց հետևից սանիտարի գործ անել՝ մաքրել․ դա նույն է, ոնց որ խաշ կերած գնաս ատամնաբույժի մոտ, կամ թելով ներքնաշորով մտնես եկեղեցի, կամ էլ մի շաբաթ չլողանաս և գնաս սիրուհուդ մոտ, անհարգանքի նշան է։ Այս գործը խաշ կերած, չլողացած և թելով ներքանաշորով գործ է և Ձեզ են այս գործը տվել։ Այս գործում ինչին ձեռ ես տալիս փլվում է:
Վերջերս ռեպորտաժ տեսա, որ «մարդամեկը» գնում դպրոցում կախիչներն էր պոկում՝ ասելով, լավ սարքած չէ։ Եթե վատ շինարարության համար մարդ են գործից հանում, բա գործ սարքելու համար, այն էլ այսպես վատ սարքելու համար․ չեն ուզում հագնել»,- հարց բարձրացրեց Արմեն Աշոտյանը։
Գործը քննող դատավոր Վահե Դոլմազյանն էլ արձագանքեց․ «Թելով ներքնաշորի մասին, եթե մյուս անգամ պատգամավոր լինեք, կխոսեք ԱԺ-ում»։
Ի դեպ, երբ ՀՀԿ փոխնախագահը սկսկեց ելույթ ունենալ, դատարանում ծիծաղի ձայներ լսվեցին և դատավորը պահանջեց, որպեսզի Աշոտյանը խոսելիս հայացքն ուղղի դատավորին, ոչ թե՝ դատարանի դահլիճում նստածներին։ Այս հարցով դատավորի և Աշոտյանի միջև բանավեճ տեղի ունեցած։
«Հայացքիս համար ուզո՞ւմ եք իմ նկատմամբ սանկցիա կիրառել: Կասե՞ք օրենքի այն հղումը, որով ես պարտավոր եմ ակնդետ Ձեզ նայել»,- ասաց ընդդիմադիր գործիչը։
Հիշեցնենք, որ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման հոդվածներով:
Ըստ մեղադրանքի՝ Արմեն Աշոտյանը, հանդիսանալով «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը, ինչպես նաև՝ ՀՀ կրթության և գիտության նախարարը, դրդել է հիմնադրամի ռեկտոր Միքայել Նարիմանյանին չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները։ Դրա հետևանքով «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամին պատճառվել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 39,6 մլն դրամի գույքային վնաս:
Բացի այդ, Աշոտյանը կազմակերպել է «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» արհեստակցական կազմակերպության անդամավճարներից հավաքված և այդ կազմակերպությանը փոխանցման ենթակա 185 մլն դրամի հափշտակությունը:
Նրա նկատմամբ 2022 թվականի նոյեմբերին խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը, սակայն հունիսի 15-ին նա կրկին ձերբակալվել է։

Նմանատիպ նյութեր
1687 դիտում
07:15 11-01-2024
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը սանկցիա է կիրառել ԱԺ նախագահի կնոջ կայքի նկատմամբ. բացառիկ. «Ժողովուրդ»
Այս բաժնից
814 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
676 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
469 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը