46321 դիտում
11:49 09-01-2024
Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. Mazda 6-ը մխրճվել է բեռնատար ԶԻԼ-ի մեջ. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունվարի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 03:20-ի սահմաններում Mazda 6 մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 17-րդ կմ հատվածում մխրճվել է ԶԻԼ մակնիշի բեռնատարի հետնամասի մեջ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության հատուկ փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 17 փրկարարական ջոկատի փրկարարները:
Վիրավորներից մեկին փրկարարները քաղաքացիների օգնությամբ դուրս են բերել ավտոմեքենայից և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկնեը՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի և գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև ոստիկանության Աբովյանի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:
Վթարի մասին ոստիկանության Աբովյանի բաժնից տեղեկութունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների ինքնությունը:
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+
Նմանատիպ նյութեր
18088 դիտում
09:41 25-07-2015
Կոտայքի մարզում «Գազ 31»-ը մխրճվել է բեռնատար «Զիլ»-ի մեջ. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ