18094 դիտում
09:41 25-07-2015
Կոտայքի մարզում «Գազ 31»-ը մխրճվել է բեռնատար «Զիլ»-ի մեջ. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ հուլիսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում Գազ 3110 մակնիշի 50 NT 101 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի 43-րդ կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս բախվել է ՌԴ Ռոստովի մարզի բնակիչ, 45-ամյա Օլեգ Ուստիանսկիի վարած Daweoo մակնիշի K 955 PR 161 համարանիշի բեռնատար ավտոմեքենայի հետնամասին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գազ 3110-ի մեջ գտնվող Երևան քաղաքի Սարի թաղի բնակիչներ, 30-ամյա Նշան Պապիկյանը և 30-ամյա Հովհաննես Մուրադյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հրազդանի բժշկական կենտրոն:
Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի և դասակի հրամանատար Կարեն Ներսիսյանի գլխավորությամբ:
Վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները, ինչպես նաև այդ պահին նշված հատվածով անցնող Ոստիկանության պահպանության բաժնի Սևանի պահպանության բաժնի պետ Արթուր Գևորգյանը:
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի ինքնությունը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բեռնատարը հաշվառված է ՌԴ Դոնի Ռոստովի «Դոմ» ավտոսերվիսում:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+
Նմանատիպ նյութեր
46324 դիտում
11:49 09-01-2024
Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. Mazda 6-ը մխրճվել է բեռնատար ԶԻԼ-ի մեջ. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ