1021 դիտում
15:00 09-01-2024
Երևանում բացվել է Փարաջանովի արձանը
100 տարի առաջ այս օրը ծնվել է հայ կինոռեժիսոր, սցենարիստ, նկարիչ, ՀԽՍՀ և ՈՒԽՍՀ ժողովրդական արտիստ (1990) Սերգեյ Փարաջանովը։
Նրա հոբելյանական տարին Հայաստանում նշվում է բազմաթիվ միջոցառումներով։ Կինոյի տան հարակից հատվածում տեղի ունեցավ Փարաջանովի արձանի բացումը, որին հաջորդեց Դավիթ Գալստյանի «Դրվագներ Ջոկոնդայի կյանքից» ցուցադրությունը:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի հոբելյանական միջոցառումների կառավարական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանը, նրա արվեստի սիրահարները և այլք։
Օրվա շրջանակում Կինոյի տան դահլիճում նախատեսվում են կինոդիտումներ, Փարաջանովի թանգարանում տեղի կունենան նաև «Գյուրջիև» և «Բարեկամություն» համույթների ելույթները:
Իր ելույթում վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ասաց, որ Փարաջանովին նվիրված մի շարք միջոցառումներ կլինեն ոչ միայն ՀՀ-ում, այլ նաև Վրաստանում ու Ֆրանսիայում։
Իսկ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն էլ հայտնեց, որ «Կինոյի տան» դիմաց նախատեսում են ստեղծել աստղային պուրակ և «Նռան գույնի» հրապարակ։
Հիշեցնենք, որ Սերգեյ Փարաջանովը ծնվել է Թիֆլիսում 1924 թվականին, հնավաճառի ընտանիքում։ Այս մասնագիտությունը ժառանգական էր Փարաջանովների ընտանիքում, և հայրը՝ Իոսիֆ Փարաջանովը, հուսով էր, որ իր երեխաներն էլ կշարունակեն իրենց նախնիների գործը։
Ավարտելով միջնակարգ դպրոցը՝ Փարաջանովը ընդունվում է Թիֆլիսի երկաթուղային տրանսպորտի ինժեներական ինստիտուտ, բայց մեկ տարի անց հասկանալով, որ արվեստն ավելի շատ է սիրում, հեռանում է ինստիտուտից:
Ավարտելով Մոսկվայի կինեմատոգրաֆիայի ինստիտուտի (ՎԳԻԿ) ռեժիսորական ֆակուլտետը՝ Փարաջանովը աշխատանքի է անցնում Դովժենկոյի կինոստուդիայում՝ որպես բեմադրող ռեժիսոր: Մինչև 1963 թ. ռեժիսորը նկարահանել է չորս լիամետրաժ գեղարվեստական և երեք վավերագրական ֆիլմեր: Իսկ 1964-ին նկարահանած «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմը նրան համաշխարհային ճանաչում է բերում:

Նմանատիպ նյութեր
9604 դիտում
15:23 16-08-2021
Երևանում բացվել է Մահաթմա Գանդիի արձանը
922 դիտում
13:33 29-06-2015
Բելգրադում բացվել է Ավստրիայի էրցհերցոգ Ֆրանց Ֆերդինանդին սպանողի արձանը
Այս բաժնից
751 դիտում
18:48 19-11-2024
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Իտալիայի դեսպանի հետ
568 դիտում
18:40 19-11-2024
Շրջակա միջավայրի նախարարը հանդիպել է Հայաստանում Համաշխարհային բանկի գրասենյակի տնօրենի հետ
748 դիտում
18:16 19-11-2024
Էկոնոմիկայի նախարարն ընդունել է Համաշխարհային բանկի առաքելությանը