211652_close_icon
views-count829 դիտում article-date 18:19 09-01-2024

Գաբրիել Ատալը նշանակվել է Ֆրանսիայի վարչապետ

Գաբրիել Ատալը նշանակվել է Ֆրանսիայի նոր վարչապետ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է BFMTV հեռուստաալիքը։

Ըստ հեռուստաալիքի տվյալների` համապատասխան որոշումը կայացրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Հունվարի 8-ին պետության ղեկավարը պաշտոնանկ է արել Էլիզաբետ Բոռնին, որը վարչապետի պաշտոնն զբաղեցնում էր 2022 թվականի մայիսից։

34-ամյա Ատալը մինչ այժմ կրթության նախարարն էր։

Ատալը դարձել է ամենաերիտասարդ վարչապետը Ֆրանսիայի պատմության մեջ։ Այսպիսով, նա առաջ է անցել Լորան Ֆաբիուսից, որը 1984 թվականին նախարարների կաբինետի ղեկավար է հաստատվել 37 տարեկանում։

Քաղաքական վերլուծաբանները կանխատեսում են, որ իր նոր պաշտոնում Ատալի գլխավոր խնդիրներից մեկը կլինի իշխող «Վերածնունդ» կուսակցության հաջողության ապահովումը հունիսին կայանալիք Եվրախորհրդարանի ընտրություններում:

Նմանատիպ նյութեր