211652_close_icon
views-count802 դիտում article-date 21:11 09-01-2024

Արմեն Գրիգորյանն ընդունել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության վարչության պետին

Հունվարի 9-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության վարչության պետ Րորի Դոմմի ղեկավարած պատվիրակությանը: Հայտնում են Անվտանգության խորհուրդի գրասենյակից։ 

ՀՀ ԱԽ քարտուղարը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և կարևորել անվտանգության ոլորտում ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացումը: Ա. Գրիգորյանը նշել է, որ ԵՄ-ի հետ համագործակցությունը նպաստում է տարածաշրջանում կայուն անվտանգային միջավայր ունենալուն:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Խաղաղության եվրոպական գործիքակազմի միջոցով Հայաստանին աջակցություն ցուցաբերելու գործընթացի ընթացքին:

Նմանատիպ նյութեր