30482 դիտում
14:18 10-01-2024
Երևանում թալանել են ՀՀ գլխավոր դատախազության նախկին պաշտոնյայի տունը․ տարել են 15 մլն դրամ և 10 մլն-ի ոսկյա զարդեր
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 5-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժին է ահազանգել Երևանի բնակիչ 29-ամյա Վ․ Վ․-ն և հայտնել, որ իր բարեկամի տանից գողություն է կատարվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգով դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի և ոստիկանության Մարաշի բաժանմունքի պետ Մառլեն Հակոբյանի գլխավորությամբ։
Տեղում ահազանգողը ոստիկաններին հայտնել է, որ հունվարի 1-ին անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Նորք Մարաշում գտնվող Արփենիկ Նալբանդյան փողոցի 25 հասցեում գտնվող առանձնատան երրորդ հարկի պատուհանը, մտել ներս և այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար ու ոսկյա զարդեր։
Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների 3-րդ՝ ժողովրդին հայտնի «Աստվածների» բաժնի քննչական խումբը։
Դեպքի փաստով քննչական բաժնում «գողություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ թալանված տունը պատկանում է 29-ամյա Հարություն Մաղաքյանին, ով նախկինում աշխատել է ՀՀ գլխավոր դատախազությունում և այս պահին գտնվում է արտերկրում, իսկ նրա տանից հափշտակել են մոտ 15 մլն հհ դրամ և մոտ 10 մլն դրամի ոսկյա զարդեր։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։