40208 դիտում
15:50 10-01-2024
Ավտովթար՝ Լոռու մարզում. բախվել են ՎԱԶ-2107-ն ու BMW X5-ը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հունվարի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 18:50-ի սահմաններում Տաշիր - Ստեփանավան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Լոռու մարզի բնակիչներ Արա Պ.-ի վարած ՎԱԶ 2107 և Գարիկ Ա.-ի վարած BMW X5 մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 2 վարորդներն ու 07-ի ուղևոր՝ Լոռու մարզի բնակիչ 78-ամյա Ռազմիկ Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Տաշիր» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի և դասակի հրամանատար Հրաչիկ Մխիթարյանի գլխավորությամբ։
Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Տաշիրի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։
Վթարի մասին ոստիկանության Տաշիրի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Լուսանկարները և տեսանյութը՝ Ռոբերտ Աբրահամյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
47213 դիտում
11:33 18-07-2020
Ավտովթար Գեղարքունիքի մարզում. Գավառում բախվել են Վազ 2107-ն ու Վազ 21101-ը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ