211652_close_icon
views-count922 դիտում article-date 19:25 10-01-2024

Բլինքենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն աջակցում է Պաղեստին պետության ստեղծմանն ուղղված միջոցառումներին

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասի հետ բանակցությունների  ընթացքում հայտարարել է, որ Վաշինգտոնն աջակցում է Պաղեստին պետության ստեղծմանն ուղղված կոնկրետ միջոցառումներին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝այս մասին փոխանցում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով  Al Arabiya հեռուստաալիքը։

Աղբյուրի տեղեկատվությամբ՝ Բլինկենը հաստատել է Վաշինգտոնի դիրքորոշումը Իսրայելի հարևանությամբ խաղաղ, անվտանգ ապրող պաղեստինյան պետություն ստեղծելու անհրաժեշտության, ինչպես նաև դրա համար հատուկ միջոցառումներին աջակցելու վերաբերյալ։

Բլինքենը մինչ Իսրայել մեկնելը նաև այցելել է Վաշինգտոնի արաբ դաշնակիցներին, որոնք, ըստ նրա, կցանկանային ավելի սերտ հարաբերություններ ունենալ Իսրայելի հետ, բայց միայն այն դեպքում, եթե այդ գործընթացը ներառի գործնական ճանապարհ դեպի պաղեստինյան պետության ստեղծում:

Նմանատիպ նյութեր