211652_close_icon
views-count1108 դիտում article-date 21:24 11-01-2024

Մենք աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը. ԱՄՆ պետքարտուղարի օգնական

«Մենք աջակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությանն ու հարաբերությունների կարգավորմանը». փոխանցում է Tert.am-ը։

Այս մասին արտասահմանյան լրագրողների համար առցանց ճեպազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենը։

«Մենք աջակցում ենք խաղաղության համաձայնագրին, կողմերի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության ձեռքբերմանը։ Մենք քաջալերված ենք, որ երկու երկրներն ունեն առողջ խաղաղության օրակարգ»,- ասել է ամերիկացի դիվանագետը։

Նա ասել է, որ ԱՄՆ-ը լավ հարաբերություններ ունի քաղաքական, տնտեսական և անվտանգության ոլորտներում Ադրբեջանի և Հայաստանի հետ։

«Մենք հավատում ենք, որ կողմերի միջև խաղաղության հասնելը հնարավորություններ կստեղծի տարածաշրջանային տնտեսական զարգացման համար»:

Ամերիկացի դիվանագետն ընդգծել է, որ խաղաղությունը օգուտ կբերի տարածաշրջանի ժողովուրդներին։

Նմանատիպ նյութեր