211652_close_icon
views-count805 դիտում article-date 15:53 12-01-2024

Նորակոչիկների մասով ունենք բժշկական հետազոտությունների ծավալի շատ մեծ աճ. Ավանեսյան

Նորակոչիկների մասով ունենք բժշկական հետազոտությունների ծավալի շատ մեծ աճ: Այս մասին այսօր՝ հունվարի 12-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Սա նշանակում է, որ հետազոտություններն իրականացվում են շատ ավելի լայն շրջանակով, շատ ավելի խորությամբ, եւ սա փաստ է: Մենք նաեւ վերջին տարիներին ՊՆ-ի հետ համատեղ վերանայել ենք կառավարության որոշումները, որոնցով սահմանված են հիվանդությունների ցանկը, վիճակների ցանկը, որոնցով որոշվումէ  զինծառայության պիտանելիությունը:

Ուրախությամբ պետք է նշեմ, որ այս տարվա ձմեռային զորակոչի շրջանակներում գործարկվեց էլեկտրոնային առողջապահության ուղեգրման կտորը, որը բերումէ թե թափանցիկություն, թե տվյալների ամբողջականություն, եւ նաեւ աշխատանքի ավելի ճիշտ կազմակերպում»,-ասաց Ավանեսյանը:

Նա հավելեց. «Ցանկացած պարագայում քաղաքակցին պետք է հետեւողական լինի իր իրավունքների պաշտպանության մասով. Կան բողոքարկման գործընթացներ եւ միայն զինկոմիսարիատի հանձնաժողովը չէ, որ որոշում է կայացնում պիտանելիության մասով, կա արդեն փորձագիտական հանձնաժողով, որը հիվանդանոցային լրացուցիչ հետազոտությունների համալիր փորձաքննության արդյունքում վերջնական որոշում է կայացնում»:

Նմանատիպ նյութեր