211652_close_icon
views-count1573 դիտում article-date 22:35 13-01-2024

Թայվանի նախագահի ընտրությունում հաղթել է իշխող կուսակցության թեկնածու Լայ Չինդեն

Թայվանի նախագահի ընտրությունում հաղթել է իշխող Դեմոկրատական առաջադիմական կուսակցության թեկնածու և գործող փոխնախագահ Լայ Չինդեն: Ընդդիմությունն ընդունել է նրա հաղթանակը: Չինաստանը բազմիցս դատապարտել է պաշտոնյային «անջատողականության» համար:

Տեղական լրատվամիջոցները գրում են, որ Լայ Չինդեն կողմնակիցներին ուղղված ելույթում խոստացել է դիմակայել կղզին Չինաստանին միացնելու մասին Պեկինից հնչող սպառնալիքներին և Թայվանի նեղուցում պահպանել ստատուս քվոն։ Նա միաժամանակ հավելել է, որ մտադիր է առճակատման փոխարեն գործակցել Պեկինի հետ։ «Երկու կողմերի միջև փոխադարձ հարգանքի և պարիտետի դեպքում Թայբեյը պատրաստ է երկխոսել»,- ասել է Լայ Չինդեն:

Պեկինը, սակայն, հայտարարում է՝ Թայվանը Ժողովրդական Հանրապետության մաս է, իսկ վերամիավորումն անհրաժեշտություն է: Չինաստանը նաև անընդունելի է համարում Թայվանի անկախացումը: Կղզում ընտրություններին ընդառաջ Չինաստանի պաշտպանության նախարարությունը նախազգուշացրել էր, որ անհրաժեշտության դեպքում բանակը կձեռնարկի բոլոր միջոցները՝ խանգարելու Թայվանն անկախացնելու ծրագրերին:

Պեկինը դեմ է նաև Թայվան-Վաշինգտոն պաշտոնական շփումներին՝ չնայած Վաշինգտոնը հավաստիացնում է, որ աջակցում է «մեկ Չինաստանի» սկզբունիքն:

Նմանատիպ նյութեր