211652_close_icon
views-count901 դիտում article-date 15:10 14-01-2024

Արմեն Գրիգորյանը Դավոսում հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ'Բրայենի հետ

Հունվարի 14-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Դավոսում անցկացվող Ազգային անվտանգության հարցերով խորհրդականների 4-րդ հանդիպմանը երկկողմ հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենի հետ: Այդ մասին հայտնում են ԱԽ գրասենյակից․

«Զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների և այդ հարաբերությունների օրակարգն առավել զարգացնելու հարցեր:

Կողմերը նաև մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ընթացքի վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 

Նմանատիպ նյութեր