211652_close_icon
views-count1063 դիտում article-date 17:18 14-01-2024

Ուկրաինան անվտանգության համաձայնագրեր է մշակում ԱՄՆ-ի և որոշ այլ երկրների հետ

Tert.am-ի փոխանցմամբ՝ Ուկրաինան անվտանգության համաձայնագրեր է մշակում ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի և մի շարք այլ երկրների հետ, ինչպես Միացյալ Թագավորության հետ ստորագրված փաստաթուղթը։

Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Վլադիսլավ Վլասյուկը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Նույնանման փաստաթղթերը մշակվում են մի շարք այլ երկրների հետ՝ սկսած ԱՄՆ-ից, Գերմանիայից, Իտալիայից, Ֆրանսիայից, Կանադայից, Լեհաստանից, բոլորի հետ նույնպես մշակվում են նմանատիպ փաստաթղթեր: Գաղափարը բացարձակապես նույնն է. Ուկրաինայի անվտանգության երաշխիքները»,- ասել է նա:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը հունվարի 12-ին անվտանգության երկկողմ համաձայնագիր են ստորագրել։

Նմանատիպ նյութեր