211652_close_icon
views-count1036 դիտում article-date 17:54 14-01-2024

Գազայի հատվածում ոչնչացվել է մշակութային ժառանգության առնվազն 195 օբյեկտ

News.am-ի փոխանցմամբ՝ Գազայի հատվածում առնվազն 195 մշակութային ժառանգություն է ոչնչացվել կամ վնասվել պատերազմի սկզբից ի վեր, այդ թվում՝ աշխարհի հնագույն քրիստոնեական վանքերից մեկը, հայտնում է Al Jazeera-ն։

Գազայի հատվածում վնասված կամ ավերված մշակութային ժառանգության օբյեկտների թվում են նաև հնագույն նավահանգիստը, որ թվագրվում է մ․թ․ա․ 800 թվականով, մզկիթը, որտեղ հազվագյուտ ձեռագրեր էին պահվում։

Ըստ պատմաբանների՝ Գազան՝ աշխարհի հնագույն բնակեցված տարածքներից մեկը, եղել է բազմաթիվ ժողովուրդների տունը՝ առնվազն սկսած մ.թ.ա. 15-րդ դարից:

Նմանատիպ նյութեր