176792 դիտում
20:34 14-01-2024
Արտառոց դեպք՝ Երևանում. «ծալապակասները» հրկիզել են Մալաթիա-Սեբաստիայում երեխաների համար բացված գեղեցիկ խաղահրապարակը. կրակը տեսանելի է մի քանի հարյուր մետրից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այն, որ Հայաստանի անկախությունից հետո Երևանում խաղահրապարակների թիվն ավելացել է, դրանում կասկած չկա։ Թե՛ Տարոն Մարգարյանի քաղաքապետ եղած ժամանակ, թե՛ վերջին 1 տարում Երևանի այնպիսի թաղամասերում են խաղահրապարակներ ստեղծվել, որտեղ անգամ խորհրդային տարիներին բնակիչները չեն ունեցել խաղահրապարակներ։
Ցավոք, որոշ «վայ» քաղաքացիներ չեն գնահատում քաղաքային իշխանությունների ու վարչական շրջանների ղեկավարների կատարած բարի գործը ու փչացնում են խաղահրապարակներում տեղադրված գույքը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ հունվարի 14-ին, անհայտ անձի կամ անձանց կողմից միտումնավոր հրկիզվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թաղապետարանի հարևանությամբ գտնվող եկեղեցու մոտ բացված խաղահրապարակը։
Անհայտ անձը կամ անձինք հրկիզել են խաղահրապարակը ու կրակը տեսանելի էր մի քանի հարյուր մետրից։
Դեպքը տեղի է ունեցել ժամը 19:00-ի սահմաններում և օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ խմբի պետ Գրիգոր Ավդալյանի գլխավորությամբ։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ։
Տեղում տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Սուրեն Հովակիմյանն ու Արթուր Գրիգորյանը, ովքեր դեպքի վայրից հեռացրել են հետաքրքրասեր քաղաքացիներին, որպեսզի հրշեջները կարողանան աշխատել։ Վերջիններս մարել են կրակը խ, սակայն խաղահրապարակում եղած ողջ գույքը վերածվել է մոխրակույտի։
Դեպքի մասին տեղեկանալով՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանի հանձնարարականով ժամանել են թաղապետարանի համապատասխան բաժնի աշխատակիցները՝ վնասի չափը գնահատելու համար։
Ահազանգով ժամանել է նաև ոստիկանության Մալաթիայի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ։
Մնում է ոստիկանությունը հայտնաբերի «ծալապակասներին», ովքեր միտումնավոր հրկիզմամբ վնասել են խաղահրապարակի գույքը, որից միշտ օգտվում էին հարևան շենքերի երեխաները։
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+