211652_close_icon
views-count1624 դիտում article-date 22:34 16-01-2024

Շախմատի տղամարդկանց առաջնության առաջատարը Սամվել Տեր-Սահակյանն է

 Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց առաջնություններում կայացան 5-րդ տուրի պարտիաները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տղամարդկանց առաջնությունում հաղթանակ տոնեցին Սամվել Տեր-Սահակյանը, Մանուէլ Պետրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Զավեն Անդրիասյանը և Էրիկ Չաքրյանը:

5-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակի միանձնյա առաջատարը 4 միավորով Սամվել Տեր-Սահակյանն է:

Կանանց մրցաշարում հաղթանակի հասան Աննա Խաչատրյանը և Մելինե Հարությունյանը: Ոչ-ոքի ավարտվեցին Գասպարյան-Գաբոյան, Գևորգյան-Գրիգորյան, Ստեփանյան-Ավետիսյան պարտիաները:

Մրցաշարային աղյուսակի առաջատարները 4-ական միավորով Սուսաննա Գաբոյանն ու Միլենա Գասպարյանն են:

Նմանատիպ նյութեր