Շախմատի տղամարդկանց Հայաստանի առաջնության ավարտից 1 տուր առաջ առաջատարը Սամվել Տեր-Սահակյանն է
Հայաստանի շախմատի տղամարդկանց հոբելյանական առաջնության ավարտին մնացել է մեկ տուր:
[url=https://armenpress.am/arm/news/1001865.html]«Արմենպրես»-ի[/url] հաղորդմամբ` Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ընթացող առաջնությունում կայացել են 8-րդ տուրի պարտիաները:
Իրենց պարտիաները հաղթանակով ավարտեցին Հայկ Մարտիրոսյանը, Մամիկոն Ղարիբյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Արամ Հակոբյանը: Միավորը կիսեցին Արման Փաշիկյանը և Զավեն Անդրիասյանը:
Այժմ առաջատարը 5,5 միավորով Սամվել Տեր-Սահակյանն է, 5 միավոր ունի Հայկ Մարտիրոսյանը: Առաջնությունը կավարտվի հունվարի 20-ին: