211652_close_icon
views-count1129 դիտում article-date 23:23 16-01-2024

Արտակ Բեգլարյանն ու Գեղամ Ստեփանյանը Լոս Անջելեսում կներկայացնեն Արցախում ցեղասպանական գործողությունները

Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ նախկին ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի հետ հունվարի 27-ին Լոս Անջելեսում կմասնակցեն Իրավաբանների հայկական ասոցացիայի 35-րդ հոբելյանական տարեկան ժողովին․

«Ինձ համար մեծ պատիվ է որպես հիմնական բանախոս հանդես գալ, որտեղ կխոսեմ Արցախի ժողովրդի ցեղասպանության, մեր ժողովրդի շահերի ու իրավունքների պաշտպանության, արդարության պաշտպանության և Արցախ անվտանգ ու արժանապատիվ վերադարձին նպաստելու ներկա իրավիճակի և հետագա ուղիների մասին:

Հունվարի 28-ին տեղի կունենա նաև հանրային հանդիպում Լոս Անջելեսի հայ համայնքի հետ, որի մասին կհայտարարվի առաջիկայում»,- հայտնել է Բեգլարյանը։

Նմանատիպ նյութեր