211652_close_icon

Աշխատանքն է այն կենարար ուժը, որը կերտում է բարիք և, քարը քարի վրա դնելով, կառուցում մեր ընդհանուր տունը՝ Հայաստանը. Առուշ Առուշանյանի ուղերձը՝ Աշխատանքի օրվա առթիվ

views-count676 դիտում article-date 17:15 01-05-2025
Հարգելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ բոլորիս մայիսի 1-ի՝ Աշխատանքի օրվա առթիվ։

Այս օրը հիշեցում է այն հիմնարար ճշմարտության մասին, որ մեր երկրի ներկան ու ապագան կառուցվում են ամեն օր՝ աշխատող, ստեղծող, արարող մարդու ձեռքերով ու մտքով։ 

Աշխատանքն է այն կենարար ուժը, որը կերտում է բարիք և, քարը քարի վրա դնելով, կառուցում մեր ընդհանուր տունը՝ Հայաստանը։

Յուրաքանչյուր ոլորտի ներկայացուցիչ՝ հողագործից ու բանվորից մինչև ուսուցիչ ու բժիշկ, գիտնականից ու արվեստագետից մինչև զինվորական ու շինարար, անգնահատելի ներդրում ունի մեր երկրի շենացման գործում։ 

Յուրաքանչյուր բարեխիղճ աշխատանք, անկախ մասշտաբից, արժանի է խորին հարգանքի և մեր պետության հիմքի հերթական քարն է, մեր հասարակության զարգացման շարժիչ ուժը։ Մեր ընդհանուր հաջողությունները կախված են յուրաքանչյուրիս նվիրումից և պատասխանատվությունից։

Ցանկանում եմ հատուկ ընդգծել մեր այն հայրենակիցներին, ովքեր մեր երկրի սահմաններին, հաճախ դժվարին պայմաններում, շարունակում են կյանք տալ հողին։ Սահմանին հող մշակող մարդը ոչ միայն հաց ու բարիք է ստեղծում, այլև իր ամենօրյա, համառ աշխատանքով  ամրացնում է հողը։

Միայն միասնական ջանքերով, միմյանց աջակցելով և յուրաքանչյուրի կատարած աշխատանքը հարգելով ու արժևորելով, մենք կարող ենք հաղթահարել մարտահրավերները և կառուցել ուժեղ երկիր։

Թող այս օրը մեզ բոլորիս լիցքավորի նոր ուժով ու եռանդով՝ շարունակելու մեր գործը հանուն մեր համայնքների և մեր հայրենիքի բարգավաճման։ 

Մաղթում եմ բոլորիդ խաղաղ երկինք, արդյունավետ ու ստեղծարար աշխատանք և սեփական ձեռքերով ստեղծած բարիքով հպարտանալու բազում առիթներ։

Գորիսի համայնքապետարան / Goris Municipality

Նմանատիպ նյութեր