1123 դիտում
15:48 17-01-2024
Տարբերակված մոտեցում է ցուցաբերվում Տիրան Խաչատրյանի նկատմամբ. փաստաբան
Խուլիգանություն կատարելու մեջ մեղադրվող գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին կալանավորելու որոշման դեմ պատրաստվում ենք բողոք ներկայացնել Վերաքննիչ դատարան։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց Տիրան Խաչատրյանի փաստաբան Վարազդատ Հարությունյանը։
Փաստաբանը հայտնեց, որ, ըստ վարույթն իրականացնող մարմնի, Տիրան Խաչատրյանը կարող է գործին խոչընդոտել և փախուստի դիմել․
«Հիմքերն առարկայազուրկ են։ Գործի նյութերով հիմնավորված է, որ Տիրան Խաչատրյանը առավոտյան ինձ զանգահարել է, որպեսզի միասին գնանք ոստիկանական բաժին, ուստի թաքնվելու որևէ գործողություն չի արել, իսկ խոչընդոտման մասով հիմք են ընդունել այն հանգամանքը, որ նա վայելում է հեղինակություն և կարող է ազդել վարույթի մասնակիցների վրա։ Մենք առաջարկել ենք տնային կալանքի միջոցով զսպել այդ անհիմն ռիսկը, որոնք պետք է փաստերով հիմնավորված լինեին, ինչևէ մենք առաջարկեցինք այդ միջնորդությունը՝ տնային կալանքի, որը համակցված լինի 10 մլն դրամ գրավով, քննիչը հայտնեց, որ տնային կալանքը փախուստի ռիսկը կարող է զսպել, բայց ունակ չի զսպել խոչընդոտելու հավանականությունը, որովհետև տնային կալանքի պայմաններում հեռախոսազանգերը հնարավոր չէ բացառել։ Քննիչը ընդունում է, որ տնային կալանքն ունակ է զսպել թաքնվելու կամ փախուստի ռիսկը, սակայն, տեսակցությունները չեն սահմանափակել»։
Վարազդատ Հարությունյանի խոսքով՝ կալանքի որոշումը ոչ թե նախաքննության բնականոն ընթացքը ապահովելն է, այլ Խաչատրյանի նկատմամբ իրականացվում է հատուկ խիստ պատժողական քաղաքականություն․
«Տարբերակված մոտեցում է ցուցաբերվում Տիրան Խաչատրյանի նկատմամբ իր համեմատ շատ են դեպքերը, երբ իշխանամերձ կամ իշխանություններ մատուցող անձինք են հայնտվել միջադեպերի կիզակետում, մեղադրվելով ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ, սակայն իրենց նկատմամբ կալանքը չի ընտրվել»։
Անդրադառնալով միջադեպին՝ փաստաբանը պատմեց, որ Տիրան Խաչատրյանը կրակ արձակել է օդ, որը եղել է նախազգուշական․ «Տիրան Խաչատրյանն օդ կրակել է բացառապես իր կյանքին և առողջությանը սպառնացող վտանգը չեզոքացնելու նպատակով։ Մամուլում շրջանառվող այն տեղեկությունները, թե հարբած խուլիգանություն է արել, կրակել է մարդկանց վրա, դա հերյուրանք է։ Արցախի թեմայով որևէ վիճաբանություն տեղի չի ունեցել, քաղաքական որևէ հարց էլ չի քննարկվել, Արայիկ Հարությունյանի եղբայրը բուն վեճի մասնակից չի եղել»։
Հարությունյանը պատմեց, որ Տիրան Խաչատրյանը միայնակ է եղել, մյուս երեքը՝ միասին նրա դեմ․
«Խաչատրյանին ծեծի են ենթարկել, նա հասկանալով, որ իր կյանքին և առողջությանը վնաս է սպառնում, որպես այդ ռիսկը չեզոքացնելու միակ հնարավոր միջոց տեսել է իր օրինական զենքով մեկ անգամ օդ կրակելը։ Տուժած քաղաքացու վնասվածքը թեթև մարմնական վնասվածք է, դեռևս հաստատված էլ չէ, որ կրակված գնդակից է վնասվածքը,նա վեճի մասնակից էլ չի եղել»։
Հիշեցնենք, որ Տիրան Խաչատրյանի նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի (Խուլիգանությունը, որը կատարվել է զենքի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով`) 3-րդ մասով։
ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը կալանավորվել է Արամուս գյուղի տարածքում գործող ռեստորանում տեղի ունեցած միջադեպի գործով։
Ավելի վաղ ՔԿ-ն հայտնել էր, որ հունվարի 11-ին՝ ժամը 22:45-ի սահմաններում, Արամուս գյուղում գործող «էրիկի մոտ» հացատան բակում վիճաբանություն է ծագել շուրջ տասնյակ անձանց միջև։ Այդ ընթացքում նրանք փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց` զուգորդված փոխադարձ հայհոյանքներով, իսկ վիճաբանությանը մասնակից անձանցից մեկը, շարունակելով խուլիգանական գործողությունները, իր մոտ եղած հրազենից կրակոց է արձակել և մարմնական վնասվածք պատճառել նշված բնակչին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր
2102 դիտում
21:00 26-09-2015
Միջազգային հանրությունը պետք է հստակ տարբերակված մոտեցում ցուցաբերի. ՀՀ ԱԳ փոխնախարար
6603 դիտում
17:00 03-11-2016
Կկիրառվի գազի և էլեկտրաէներգիայի սակագների սահմանման տարբերակված մոտեցում
Այս բաժնից
1030 դիտում
21:49 18-11-2024
Ադրբեջանն ավերել է օկուպացված Արցախի Տանձատափ եկեղեցին
823 դիտում
21:37 18-11-2024
Գառնիում կասեցվել է հանրային սննդի կետի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ