13216 դիտում
22:27 17-01-2024
Արտակարգ դեպք՝ Տավուշի մարզում. Պառավաքարի ոլորաններում հրդեհ է բռնկվել Mitsubishi Grandis-ում. ժամանել են հրշեջները. պարեկները սահմանազատել են տարածքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունվարի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 10:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայութան 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պառավաքար-Իջևան ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Տավուշի մարզի թիվ 65 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի գլխավորությամբ:
Վերջինիս հանձնարարականով պարեկները տեղում ուժեղացված ծառայության են անցել, մինչև որ հրշեջ-փրկարարները մարել են Mitsubishi Grandis ավտոմեքենայում առաջացած կրակը:
Հրդեհի հետևանքով ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի:
Պարեկային ծառայությունը պարզել է, որ ավտոմեքենայի սեփականատերը Տավուշի մարզի բնակիչ Գևորգ Բուլղադարյանն է:
Թե ինչն է եղել հրդեհի առաջացման պատճառ, պարզվում է:
Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:
Լուսանկարները և տեսանյութը՝ Եղիշե Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+