41424 դիտում
10:39 18-01-2024
Ավտովթար՝ Կոտայքի մարզում. բախվել են Kia Forte-ն ու Mazda-ն. կա վիրավոր. օպերատիվ են գործել ՊԾ Կոտայքի գումարտակի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ հունվարի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Արզնու խճուղում բախվել են 33-ամյա Շանթ Գրիգորյանի վարած Kia Forte մակնիշի և 46-ամյա Կարինե Գրիգորյանի վարած Mazda մանկիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մրամնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն:
Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, դասակի հրամանատար Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ:
Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+