27935 դիտում
10:53 18-01-2024
Աբովյանում ավտովթարից հետո կրակոցներ արձակողը հայտնաբերվել է, իսկ զենքը ոստիկաններին է ներկայացրել Աբովյան խոշորացված համայնքի Կամարիսի վարչական ղեկավարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
SHAMSHYAN.com-ը հունվարի 4-ին ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Աբովյան քաղաքում տեղի ունեցած ավտովթարի մասին, որի ժամանակ էլ հնչել էր կրակոց:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասի և 335 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Քրեական վարույթի շրջանակներում քննչական բաժինը պարզել է, որ Opel-ը վարել է Երևանի բնակիչ 34-ամյա Վահրամ Քյուրքչյանը, իսկ քրայսլերը վարել է Կոտայքի մարզի Կամարիս գյուղի բնակիչ 38-ամյա Մարատ Եղիազարյանը:
Վթարից հետո ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի պարեկներն ու ոստիկանները Կոտայքի բաժնի քրեական հետախուզության և համայքային ոստիկանության բաժամունքների ծառայողները նշված անձանց հայտանբերել ու տեղափոխել էին ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից էլ նրանց ներկայացրել էին ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մինչ ոստիկաններն ու քննիչները փորձում էին պարզել, թե ով է կրակոցի հեղինակը, ոստիկանության Կոտայքի բաժին է ներկայանում Աբովյան խոշորացված համայնքի Կամարիս վարչական շրջանի ղեկավար 30-ամյա Հովհաննես Սարգսյանը և ոստիկաններին է ներկայացնում «Ekol» տեսակի ատրճանակը, որի պահեստատուփի մեջ լինում է 1 հատ 9 մմ տրամաչափի փամփուշտ, ատրճանակի փամփշտանոցում լինում է 1 հատ 9 մմ տրամաչափի փափմուշտ:
Կամարիսի վարչական ղեկավարը ոստիկաններին հայտնում է, որ նշված ատրճանակն իրեն է տվել Մ. Եղիազարյանը, ինչն էլ ինքը ներկայացնում է ոստիկաններին:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հունվարի 14-ին, արտակարգ դեպք էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն և ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ էր ստացվել , որ Աբովյան քաղաքում ավտովթար է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ։
Օպերատիվորեն ժամանել էին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Ռուբեն Դավթյանը, ոստիկանության Կոտայքի բաժնի պետ Էդմոն Այվազյանն ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Վահան Մանուկյանը։
Ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի և գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի գլխավորությամբ։
Պարզվել էր, որ Աբովյան քաղաքի Արզնու խճուղի, Սևանի, Երևանյան և Հանրապետություն փողոցների խաչմերուկում բախվել են Opel և Chrysler 200 LX մակնիշի ավտոմեքենաները, որի ժամանակ ավտոմեքենաներից մեկից դուրս էր եկել մի քաղաքացի և իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ էր արձակել։
Տեղում տարածքը սահմանազատել ու ծառայություն էին կատարել պարեկ Նարեկ Սահակյանն ու կրտսեր պարեկ Հովհաննես Աբրահամյանը։
Դեպքի վայրում ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել էին կրակված 1 պարկուճ և 1 գնդակ։
Դեպքի մասին Ոստիկանության Կոտայքի բաժնից տեղեկությունը փոխանցել էին Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, քննչական բաժնի պետ Կարեն Փթուկյանի, բաժնի պետի տեղակալ Յուրա Դավթյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սերյոժա Սեդրակյանի գլխավորությամբ։
Դեպքի փաստով Ս. Սեդրակյանի որոշմամբ նախաձեռնվել էր քրեական վարույթ։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել էին ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։