211652_close_icon
views-count4760 դիտում article-date 12:44 19-01-2024

Փաշինյանը՝ 60 հազար դրամ, Պուտինը՝ 180 հազար․ վարպետ Գագիկը List.am-ից. Oragir.News

Վաճառքով զբաղվող List.am կայքում վաճառվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի փայտե քանդակը, որն արժե 180․000 դրամ։ 


Oragir.News-ը կապ հաստատեց քանդակի հեղինակ, փայտագործ Գագիկի հետ, ով ասաց, որ Վլադիմիր Պուտինի քանդակով քչերն են հետաքրքրվում․



«Ես Պուտինին շատ հարգում եմ, դրա համար էլ իր փայտե քանդակն եմ սարքել, չնայած մարդիկ մենակ հետաքրքրվում են, չեն առնում, երևի գնից են «հուշտ» լինում»։



Փայտագործն ասաց, որ ՌԴ նախագահը միակ քաղաքական գործիչը չէ, որի դիմանկարը քանդակում է։ Ավելի վաղ Գագիկը նարդու վրա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տեսքով քանդակ է փորագրել․



«Նիկոլ Փաշինյանի քանդակով նարդին մոտ 60 հազար դրամով եմ վաճառել, քանի որ Փաշինյանին ավելի հեշտ էր քանդակելը, քան Վլադիմիր Պուտինին»։
 

Նմանատիպ նյութեր