1042 դիտում
12:59 19-01-2024
Նեթանյահուն ասել է, որ միշտ դիմադրելու է Պաղեստին պետության ստեղծմանը
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մերժել է Պաղեստինի պետականության հեռանկարը Գազայում Իսրայել-ՀԱՄԱՍ պատերազմի վարտից հետո՝ խոստանալով այդ հարցում դիմակայել Միացյալ Նահանգներին, որի ղեկավարությունը հրապարակավ հայտարարություններում նշել է, որ Իսրայելի կողքին պետք է նաև Պաղեստին պետություն ստեղծվի, գրում է timesofisrael.com-ը:
Նեթանյահուն հայտարարել է, որ ինքը Միացյալ Նահանգներին ասել է, որ դեմ է Գազայում հակամարտության ավարտից հետո Պաղեստին պետության ստեղծմանը:
Նրա խոսքով՝ Իսրայելի քաղաքացիների մեծ մասը դեմ է պաղեստինյան պետության ստեղծմանը, և ինքը միշտ կդիմադրի դրան:
Մամուլի ասուլիսում Նեթանյահուն խոստացել է շարունակել հարձակումը Գազայում «մինչև լիակատար հաղթանակ»՝ ՀԱՄԱՍ-ի ոչնչացումը և մնացած իսրայելցի պատանդների վերադարձը, ավելացնելով, որ դա կարող է տևել «ավելի շատ ամիսներ»:
Առողջապահության նախարարության տվյալներով՝ Գազայում սպանվել է գրեթե 25,000 պաղեստինցի, և իսկ բնակչության 85%-ը տեղահանված է: Իսրայելը ինտենսիվ միջազգային ճնշման տակ է՝ զսպելու իր հարձակումը Գազայում և բովանդակալից բանակցություններ վարելու պատերազմի կայուն ավարտի շուրջ:
Բազմաթիվ պետություններ, այդ թվում Իսրայելի դաշնակից ԱՄՆ-ն, կոչ են արել վերականգնել «երկու պետության ստեղծմամբ լուծումը»:

Նմանատիպ նյութեր
1123 դիտում
10:16 23-01-2024
Լավրովն ասել է՝ ինչու է անհրաժեշտ Պաղեստին պետության ստեղծումը
983 դիտում
12:31 21-05-2015
Բենիամին Նեթանյահուն պաշտպանում է Պաղեստին պետություն ստեղծելու գաղափարը
8753 դիտում
10:34 14-12-2017
Էրդողանը կոչ է արել Երուսաղեմը ճանաչել Պաղեստին պետության «օկուպացված մայրաքաղաք»
Այս բաժնից
544 դիտում
22:50 21-12-2024
Հռոմի պապը մրսածություն ունի և չի անի իր կիրակնօրյա բացօթյա քարոզը
649 դիտում
20:48 21-12-2024
Նավալնու այրին կոչ է արել պայքարել ՌԴ-ում YouTube-ի արգելափակման դեմ
991 դիտում
20:07 21-12-2024
Ռուսաստանում կանգնեցրել են Ստալինի արձանը