211652_close_icon
views-count980 դիտում article-date 12:31 21-05-2015

Բենիամին Նեթանյահուն պաշտպանում է Պաղեստին պետություն ստեղծելու գաղափարը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ պաշտպանում է Պաղեստին պետություն ստեղծելու գաղափարը: Երուսաղեմում եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հետ հանդիպման ժամանակ Նեթանյահուն ասել է, որ նրա հետ կքննարկի նախագիծը գործնականում իրականացնելու ուղիները: Նշենք, որ մարտին խորհրդարանական ընտրություններից առաջ Նեթանյահուն խոստացել էր թույլ չտալ Պաղեստին պետության ստեղծումը:

Նմանատիպ նյութեր