33651 դիտում
19:21 19-01-2024
Արտակարգ դեպք՝ Արարատի մարզում. ոչ սթափ վիճակում գտնվող վարորդը չկարողացավ մոլորեցնել Արարատի պարեկներին. պարզվեց, որ նա ավտոմեքենան առևանգել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիակնության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկներ Սուսաննա Մեջլումյանն ու Հակոբ Պողոսյանը հերթական բացահայտումն են իրականացրել մարզում:
Այսօր՝ հունվարի 19-ին՝ ժամը 00:50-ի սահմաններում, նրանք, ծառայություն իրականացնելով Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ Արտաշատի վարչական տարածքում, նկատել են, որ դեպի Երևան է ընթանում ՎԱԶ 21150 մակնիշի ավտոմեքենան:
Պարեկների մոտ կասկած է առաջացնում նշված ավտոմեքենան, քանի որ վարորդը այն վարում էր, ժողովրդի լեզվով ասած՝ «ոլոր-մոլոր», և տեղում պարզում են, որ վարորդը հանդիսանում է Երևանի բնակիչ 34-ամյա Անդրանիկ Թ.-ն:
Վերջինս սկսում է պարեկների «ականջներին լապշա կախել», թե իր համար իր «մուղամով» տուն է գնում, ու փորձում է պարեկներին համոզել, որպեսզի շարունակի ճանապարհը:
Վարորդը ենթարկվում է սթափության փորձաքննության, պարզվում է, որ նա գտնվում է ոչ սթափ վիճակում, որից հետո նրան տեղափոխում են ոստիկանության Արտաշատի բաժին:
Արդեն տեղում պարզվում է, որ ավտոմեքենան պատկանում է Երևանի բնակիչ 39-ամյա Հակոբ Ն.-ին, իսկ Անդրանիկ Թ.-ն այն առևանգել էր Երևանի Էրեբունու վարչական շրջանում:
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ոստիկանության Էրեբունու բաժին, որտեղից էլ այն ներկայացրել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին:
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+