211652_close_icon
views-count1159 դիտում article-date 11:35 21-01-2024

Ֆրանսիայի նորանշանակ ԱԳ նախարարը պատմել է իր ախտորոշման մասին

Tert.am-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նորանշանակ արտգործնախարար Ստեֆան Սեժուրնեն պատմել է, որ դիսլեքսիայի պատճառով առաջացած խնդիրներունի:

«Իմ պատանեկության տարիներին ինձ մոտ ախտորոշեցին ծանր դիսլեքսիա, 15 տարի առաջ ինձ համար դժվար կլիներ նման հարցազրույց տալ։ Բայց քրտնաջան աշխատանքի և պարապմունքների արդյունքում ես գրեթե ամբողջությամբ ազատվել եմ խոսքի հետ կապված թերություններից։ Սակայն դրանք կրկին հայտնվում են հոգնածության և սթրեսի պահերին, և հետո ինձ դժվար է հաղթահարել դրանք»,- ասել է նա Le Parisien թերթին տված հարցազրույցում։

Ֆրանսիական դիվանագիտության ղեկավարի խոսքով՝ «դա, սակայն, չի ազդում միջազգային բանակցություններում աշխատանքի, արդյունավետության, փոխանակումների վրա»։

Դիսլեքսիան սովորելու խանգարում է, որն արտահայտվում է ընթերցանության հետ կապված մշտական դժվարություններով: Հակառակ տարածված կարծիքի, դիսլեքսիան մարդու բնածին հատկանիշ է և ոչ թե վատ սովորելու կամ ցածր ինտելեկտի հետևանք:

Նմանատիպ նյութեր