1678 դիտում
16:38 22-01-2024
Ավտովթարից մահացած տղայի մայրը կասկածներ ունի, որ գործը կաշառքով փակում են
2023 թվականին ճանապարհատրանսպորտային պատահարից մահացած Ռ․Մ․-ի մայրը՝ Ա․Մ․-ն Շիրակի մարզային քննչական վարչությունում հաղորդում է ներկայացրել՝ հայտնելով իր կասկածներն այն մասին, որ այս գործով կասկածյալ Ա․Մ․ն փորձում է կաշառել իրավապահներին՝ խուսափելով պատասխանատվությունից։
Ավտովթարից տուժածի մայրը նշել է, որ կասկածյալի ընկերն իր մոր հետ գնացել է իր տուն և ասել՝ «Լավ կլինի, որ գումարը դուք վերցնեք, քան ոստիկանները ուտեն»։ Այս խոսքերը լուրջ մտահոգության տեղիք է տվել տուժողի մորը, որ կասկածյալ Ա․ Մ․-ն պատրաստվում է իրավապահ համակարգին կաշառել՝ չպատժվելու համար: Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ՀՀ Քրեական օրենսգրքի 496 հոդվածի 1-ին մասով։
Հոդվածը, որը վերնագրված է՝ «Դատավարության մասնակիցներին՝ իրենց լիազորությունների հետ կապված կաշառք տալը», սահմանում է հետևյալը․
1. Իրավասու մարմին չներկայանալու, քննչական կամ դատական գործողություններին չմասնակցելու կամ հաղորդում, բացատրություն, ցուցմունք, եզրակացություն չտալու, թարգմանություն չկատարելու կամ սուտ բացատրություն, ցուցմունք, կեղծ փորձագիտական եզրակացություն կամ կարծիք տալու կամ սխալ թարգմանություն կատարելու համար դատավարության մասնակցին կաշառք տալը, եթե բացակայում են սույն օրենսգրքի 273-րդ կամ 436-րդ հոդվածով նախատեսված հանցանքների հատկանիշները՝ պատժվում է կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
907 դիտում
16:52 18-11-2024
Նվերների արժեքը՝ 1,5 մլն դրամ․ Աննա Հակոբյանի հիմնադրամը ամանորյա վիճակահանություն կկազմակերպի
808 դիտում
16:31 18-11-2024
Արմեն Աշոտյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է ևս 3 ամսով
763 դիտում
16:19 18-11-2024
ՔՊ-ն արտահերթ ընտրությունների անցկացման ծրագրեր չունի. Կոնջորյան