51246 դիտում
13:40 23-01-2024
Երևանում հերթական ինքնասպանությունն է տեղի ունեցել. 65-ամյա տղամարդը Կիևյան կամրջից ցած է նետվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունվարի 23-ին, հերթական ինքնասպանությունն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կիևյան կամրջի տակ տղամարդու դի կա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի, քրեական հետախուզության բաժանմունքի պետ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի , վաշտի հրամանատար Վլադիմիր Դերձյանի գլխավորությամբ:
Դեպքի մասին ոստիկանության Մաշտոցի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ էդգար Բալոյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 65-ամյա Խաչատուր Խ.-ն է, ով ըստ նախն տեղեկությունների՝ կամրջից ինքնասպանություն է գործել՝ ցած նետվելով:
Դեպքի փաստով Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
90394 դիտում
10:09 20-03-2017
Ինքնասպանություն Երևանում. 42-ամյա տղամարդը Կիևյան կամրջից ցած է նետվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ