26658 դիտում
19:58 10-06-2024
Արտակարգ իրավիճակ՝ Վանաձոր-Ալավերդի ճանապարհին. տեղի է ունեցել քարաթափում. ճանապարհը երկկողմանի փակվել է. տեղում է Լոռու մարզպետը․ օպերատիվորեն ժամանել են փրկարարները, պարեկներն ու «Ալավերդու ճանշին»-ը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի Թումանյանի վարչական տարածքում՝ ժողովրդին հայտնի Քոբայրի վանքի ճանապարհին քարաթափում է տեղի ունեցել, ինչի հետևանքով ճանապարհը փակվել է:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության և Ալավերդիի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանի, Ալավերդիի փրկարարական ջոկատի պետ Արմեն Գաբրիելյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել ու արդեն ճանապարհը բացելու ուղղությամբ հատուկ տեխնիկաներով աշխատանքներ են կատարում «Ալավերդու ՃՇՇ» ճանշինականները:
Դեպքի վայր է ժամանել նաև Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, ում կարգադրությամբ մարզպետարանի աշխատակիցները նույնպես միացել են և օգնում են փրկարարներին ու ճանշինականներին՝ ճանապարհի վրայից հեռացնելով հողազանգվածը:
Մարզպետարանի աշխատանքերը տեղում ղեկավարում է մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հողազանգվածը թափվել և լցվել է նաև երկաթգծի վրա:
Այս պահին իրականացվում են մաքրման աշխատանքներ՝ միանգամից մի քանի հատվածներում, քանի որ քարաթափումն ու փլուզումները տարբեր հատվածներում են եղել:
Ըստ նախնական տեղեկությունների՝ քարաթափման հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:
ՊԾ Լոռու մարզի գումարտակի հրամանատար Ա. Բեժանյանի կարգադրությամբ նշված հատվածում պարեկները անցել են ուժեղացված ծառայության:
Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 66+
66+