211652_close_icon
views-count93219 դիտում article-date 12:07 27-01-2024

Երևանում պարեկներն իրականացրել են «Սպիտակ ասպետը կեղծ նարուշիրովկով» օպերացիան․ 29-ամյա «յաշիկավար»-ը տեղափոխվել է ոստիկանություն․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունվարի 26-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գնդի ծառայության ավագ տեսուչ Հարություն Գրիգորյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ Երևանում ստացված օպերատիվ տեղեկություններով հայտնաբերել են Mercedes G մակնիշի ռուսական համարանիշներով ավտոմեքենան։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ նշված «յաշիկավար»-ը երթևեկում է և իր մոտ պահում է տրանսպորտային միջոցի հատուկ կտրոն։

Երբ պարեկային ծառայությունում արդեն վստահ էին իրենց ինֆորմացիայի աղբյուրին, ՊԾ պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանի հանձնարարականով Երևանի գնդի պարեկները իրականացնում են հատուկ օպերացիա, որը կրում է «Սպիտակ ասպետը կեղծ նարուշիրովկով» օպերացիան ու քանի որ պարեկները տեղեկություններ էին ստացել, որ նա հնարավոր է լինի մի քանի փողոցներում, այդ հատվածները վերցվում է հսկողության տակ։

Կարժ ժամանակում ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները Էրեբունի փողոցում նկատում են նշված ավտոմեքենան և վարորդին կեղծ փաստաթուղթ պահելու և ներկայացնելու համար ձերբակալում են և պարեկ Գևորգ Մնացականյանի ուղեկցությամբ տեղափոխում են ոստիկանության Էրեբունու բաժին։

Ավտոմեքենան էլ տեղափոխվում է նույն բաժնի հատուկ պահպանվող տարածք։

Արդեն տեղում անձնական խուզարկությամբ պարզում է, որ Պարեկային ծառայությունում ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի էին։ Նրա մոտ հայտնաբերվում է հատուկ կտրոն։

Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

 Գ․ Շամշյանի տեղեկություներով՝ կասկածյալը Երևանի բնակիչ 29-ամյա Վ․ Մ․-ն է։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր