211652_close_icon

ԱՄՆ պետքարտուղարությունը հաստատել է Թուրքիային F-16 կործանիչների վաճառքը

views-count889 դիտում article-date 13:52 27-01-2024
ԱՄՆ պետքարտուղարությունը Կոնգրեսին տեղեկացրել է, որ հավանություն է տվել Թուրքիային 23 մլրդ դոլարի Ֆ-16 կործանիչների և հարակից սարքավորումների վաճառքին:

Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը` վկայակոչելով The New York Times-ը:

Ինչպես թերթին հայտնել են պետդեպարտամենտի և Պենտագոնի ներկայացուցիչները, դա արվել է այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությունը թույլատրող փաստաթղթերը:

Նմանատիպ նյութեր