211652_close_icon
views-count1129 դիտում article-date 17:43 27-01-2024

Սահմանազատման հանձնաժողովների հաջորդ հանդիպումը տեղի կունենա առաջիկա օրերին․ Բայրամով

Ակնկալվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման հանձնաժողովների հերթական հանդիպումը կկայանա առաջիկա օրերին։

Այս մասին, ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։

Բայրամովի խոսքով՝ «Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների հետկոնֆլիկտային կարգավորման հետ կապված կարևոր բաղադրիչներից մեկը պետական սահմանի որոշման հարցն է»։

Նշենք, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների վերջին հանդիպումը նոյեմբերի 30-ին էր Իջևանի և Ղազախի հատվածում։
 

Նմանատիպ նյութեր