211652_close_icon
views-count62514 դիտում article-date 20:54 27-01-2024

Բարձիթողի վիճակ՝ Չարենցավան-Հրազդան ճանապարհին․ մերկասառույցը հայելի է դարձրել ճանապարհը․ պարեկներն էլ աշխատում են գերլարված․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երբ հանրապետությունում ձյուն է տեղում, ակնհայտ երևում է, թե որ ճանշիններն են սրտացավ մոտենում աշխատանքին, իսկ որ ճանշիններն են գլուխ պահում և «ջայլամի կեցվացք» ընդունում։

Այսօր՝ հունվարի 27-ին, բարձիթողի իրավիճակ է ստեղծվել Չարենցավան-Հրազդան այդ մի քանի կմ-ոց ճանապարհահատվածում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, եթե Աբովյանում, Չայնիի ոլորաններում, Գեղարքունիքի մարզի Սևան, Տավուշի մարզի Դիլիջան, Իջևան ճանապարհներին ճանշինը օպերատիվ է գործել ու հսկայական աշխատանքներ է կատարել երթևեկությունը անվտանգ դարձնելու համար, աղ ու ավազով  մշակել է ճանապարհները, ապա նույնը չես կարող ասել Չարենցավան-Հրազդան ճանապարհահատվածի մասին։

Մինչ Գեղարքունիքի մարզի սկզբնամաս բարձիթողի վիճակ է։ Ճանապարհը պատված է մերկասառույցով, իսկ տեղի ճանշինները ասես «գործադուլ» արած լինեն։ Չեն բարեհաճում գոնե աղ ու ավազ լցնեն, իսկ վարորդներն էլ «քաղցր խոսքեր» էին շռայլում նրանց հասցեին։ Բարեբախտաբար մի քանի կմ-ոց մերկասառույց ճանապարհին ավտովթարներ տեղի չեն ունեցել և դա առաջին հերթին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին և 2-րդ վաշտերի պարեկների, ովքեր վարորդներին մի պահ հորդորում են որպեսզի չշարժվեն, ապա նրանց անվտանգ ուղեկցում են Չարենցավանից միչև Գեղարքունիքի մարզ, Գեղարքունիքի մարզից էլ հետադարձ՝ միչև Աբովյան։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանը
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 73+
73+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր