751 դիտում
15:00 29-01-2024
Այս տարի շատ բուռն մշակութային իրադարձություններ են սպասվում. Շատ բարձր նշաձող ենք սահմանել. Ավինյան
Երևան քաղաքի՝ 2024 թվականի բյուջեով մշակույթի ոլորտի համար նախատեսված հատկացումներն աննախադեպ են ծավալներով, և պետք է արձանագրել, որ նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում առաջին անգամ քաղաքային իշխանությունը ոլորտի զարգացման և մշակութային միջոցառումների իրականացման համար նախատեսում է հատկացնել վերջին տասնամյակների համեմատությամբ կրկնապատիկ, որոշ ուղղություններով՝ եռապատկված միջոցներ: Այդ մասին այսօր՝ հունվարի 29-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ 2024 թվականին նախատեսվող մշակութային միջոցառումների մասին տեղեկատվությունը ներկայացնելիս ասաց մշակույթի և տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանը:
«Այս տարի առաջին անգամ նախատեսում ենք իրականացնել «Գիշերը թատրոնում» ծրագիրը, որի շրջանակներում երևանյան թատրոնները մարտի 27-ին՝ Թատրոնի համաշխարհային օրը, մինչև կեսգիշեր բաց ու հասանելի կլինեն երևանցիների ու մայրաքաղաքի հյուրերի համար:
Հանդիսատեսը հնարավորություն կունենա շրջել թատրոնում, ծանոթանալ հետնաբեմին, անմիջական շփում ունենալ անվանի արտիստների հետ»,- ասաց Գոշ Սարգսյանը և հավելեց, որ միջոցառման հաջողությունից կախված՝ այն կարող է դառնալ ավանդական և ամենամյա:
Ըստ Գոշ Սարգսյանի՝ նախատեսվող ծրագրերի հիմնական առանցքը Երևանի բնակիչների և հյուրերի համար մշակութային կյանքով հագեցած ապրելու հնարավորություն ստեղծելն է:
Անդրադառնալով թեմային՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդգծեց, որ այս տարի շատ բուռն մշակութային իրադարձություններ են սպասվում, և որ Երևանում առաջին անգամ կկազմակերպվեն Լոնդոնյան բալետի ներկայացումներ:
«Շատ բարձր նշաձող ենք սահմանել, և պետք է այդ նշաձողը կարողանանք պահել»,- ասաց նա:

Նմանատիպ նյութեր
1098 դիտում
17:58 02-05-2016
Կրթության որակի բարձր նշաձող յուրաքանչյուր աշակերտի համար
1018 դիտում
20:22 21-03-2023
Մեր երկիրն առաջ է շարժվում բարձր նշաձող ապահովելու ուղով․ Նիկոլ Փաշինյան
Այս բաժնից
556 դիտում
12:11 18-11-2024
Նոյեմբերի 15-18-ը բացահայտվել է հանցագործության 220 դեպք