211652_close_icon
views-count772 դիտում article-date 18:44 29-01-2024

Տեղի ունեցավ Միասնական սոցիալական ծառայության Վաղարշապատի տարածքային նոր կենտրոնի բացումը

Միասնական սոցիալական ծառայության Վաղարշապատի տարածքային կենտրոնն այսուհետ նոր շենքային պայմաններում մեկ պատուհանի սկզբունքով կսպասարկի Վաղարշապատ, Խոյ, Արաքս, Փարաքար և Ֆերիկ համայնքները․ սպասարկման տարածքի բնակչության թիվը շուրջ 150,000 անձ է։

Այսօր կայացել է կենտրոնի պաշտոնական բացման արարողությունը, որին մասնակցել են Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը, Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը, Միասնական սոցիալական ծառայության պետ Էդուարդ Պետրոսյանը։

Տարածքային կենտրոնը, որի հիմնանորոգման համար ՀՀ Կառավարության և Համաշխարհային բանկի համագործակցությամբ հատկացվել է ավելի քան 222 մլն դրամ, հնարավորություն կտա Վաղարշապատի բնակիչներին մեկ հարկի ներքո օգտվել սոցիալական ապահովության, զբաղվածության, բժշկասոցիալական փորձաքննության և սոցիալական աջակցության ոլորտների ծառայություններից։

Նմանատիպ նյութեր