1054 դիտում
21:17 29-01-2024
Իշխանության կարծիքը չկիսող մարդը շատ հեշտ հռչակվում է «հանցագործ» և հայտնվում է բանտում․ Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
««Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում, Տարոն Մարգարյանի հետ տեսակցեցինք գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի, Մամիկոն Ասլանյանի և Նարեկ Մալյանի հետ:
Ավելի ուշ, «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հանդիպեցինք ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին:
Իշխանության կամայականությունների հետևանքով, ընդդիմադիր մեծ թվով պատգամավորների աշխատանքային առօրյան անմիջապես առնչվում է քաղաքական հետապնդումների ենթարկվող անձանց իրավունքների և ազատության պաշտպանությանը` գաղութներից մինչև դատական տարբեր ատյաններ:
Այսպիսին է մեր երկրի վիճակը, որտեղ իշխանության կարծիքը չկիսող ու իր երկրի անվտանգության համար պայքարող մարդը, շատ հեշտ հռչակվում է «հանցագործ» և հայտնվում է բանտում»,- գրել է պատգամավորը:

Նմանատիպ նյութեր
1090 դիտում
19:38 10-01-2024
Ամիսներն անցնում են, իսկ մարդիկ իշխանության քաղաքական վրեժխնդրության հետևանքով դեռ բանտում են․ Տիգրան Աբրահամյան
Այս բաժնից
802 դիտում
18:37 24-12-2024
Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել