211652_close_icon
views-count1045 դիտում article-date 19:21 30-01-2024

Ադրբեջանը օկուպացված Բերձորի Սուրբ Հարություն եկեղեցին մզկիթի է վերածում

Ադրբեջանը օկուպացված Բերձորի Սուրբ Հարություն եկեղեցին մզկիթի է վերածում։

Այս մասին հայտնում է Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության Պետական Խորհուրդը։

«Ադրբեջանի` պետական մակարդակով հայկական ժառանգության ոչնչացման քաղաքականության եւս մեկ դրսեւորման ապացույցներ են հասանելի դարձել։

Սոցցանցերում հրապարակված տեսագրությունները հաստատել են Բերձորի Սուրբ Հարություն եկեղեցին մզկիթի վերածելու մասին` դեռեւս 2021 թվականին առաջացած հիմնավոր կասկածները։

Այժմ եկեղեցին շրջափակված է քողարկիչներով, իսկ տարածքում կատարվում են շինարարական աշխատանքներ։

Մինչ այդ հրապարակված նախագծից պարզ է դառնում, որ եկեղեցին կվերածվի մզկիթի` երկու մինարեթներով»,- ասված է հայտարարության մեջ։

Նմանատիպ նյութեր