211652_close_icon
views-count913 դիտում article-date 20:57 30-01-2024

Մեքսիկայում և մի քանի այլ երկրներում Հայաստանի դեսպան Արմելլա Շաքարյանը հետ է կանչվել պաշտոնից

Tert.am-ի փոխանցմամբ՝ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Մեքսիկայում և մի քանի այլ երկրներում Հայաստանի դեսպան Արմելլա Շաքարյանին պաշտոնից հետ կանչելու մասին։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի, Արմելլա Շաքարյանին հետ կանչել Մեքսիկայի Միացյալ Նահանգներում, Կոստա Ռիկայի Հանրապետությունում, Պանամայի Հանրապետությունում, Նիկարագուայի Հանրապետությունում, Գվատեմալայի Հանրապետությունում, Էլ Սալվադորի Հանրապետությունում և Բելիզում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,- նշված է հրամանագրում:

Նմանատիպ նյութեր