6273 դիտում
21:05 28-02-2022
Մալաթիայում ամիսներ շարունակ տիրող գարշահոտության դեմ վերջապես «Վեոլիա Ջուր»-ը օպերատիվորեն արձագանքեց. մնում է Երևանի քաղաքապետը խիստ միջոցներ ձեռնարկի սեփականատիրոջ նկատմամբ.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը փետրվարի 24-ին ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել, թե ինչպիսի հակասանիտարական վիճակ է ստեղծվել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, երբ կեղտաջրերը հոսում ու ողողում էին մի ամբողջ թաղամաս:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նյութի հրապարակումից հետո «Վեոլիա Ջուր»-ը օպերատիվորեն արձագանքել է հրապարակմանը և Շահումյան մասնաճյուղի ներկայացուցիչները 2 օր շարունակ հսկայածավալ աշխատանքներ են կատարել խցանված խողովակները բացելու ուղղությամբ:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն իրենց շնորհակալությունն էին հայտնում «Վեոլիա Ջրին» ու ասում. «Գոհ ենք, որ երկար ժամանակ այս խնդիրը չէր կարգավորվում ու հրապարակումից հետո «Վեոլիա Ջուր»-ը օպերատիվորեն գործի անցավ: 2 օր շարունակ Շահումյան մասնաճյուղի աշխատակիցները տանջվեցին: Ինչ ասես, որ դուրս չբերվեց խողովակաշարից ու դրա մեղավորը բնակիչներս ենք՝ ինչ կեղտ ասես, չէին լցրել: Հիմա մնում է այսքանից հետո սրտացավ մոտեցում ցուցաբերեն ու այլևս նման բաներ չանեն: Իսկ Երևանի քաղաքապետարանն էլ՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի գլխավորությամբ կարող են մանկապարտեզը շնորհած անձին ստիպեն, որպեսզի գա ու վերացնի անտերության մատնված աղբը:
Մեր տեղեկություններով՝ Խորհրդային տարիներին մանկապարտեղը պատկանել է «Անուշ» կարի միավորմանը, իսկ դրա սեփականատերը մալաթիացի Հակոբ Հակոբյանն է, հանրությանն ավելի շատ հայտնի «Լեդի Հակոբը»:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը պատրաստ է խնդրի վերաբերյալ ներկայացնել նաև Երևանի քաղաքապետարանի և Հ. Հակոբյանի պարզաբանումը:
Ավելի վաղ SHAMSHYAN.com-ը բազմաթիվ ահազանգեր էր ստացել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ ժողովրդին հայտնի «Արարատյան Մասիվ» Կուրղինյան փողոցում չգործող թիվ 88 մանկապարտեզի հարևանությամբ բնակվող քաղաքացիներից, ովքեր վրդովված հայտնում են, որ Երևանի քաղաքապետարանը, վարչական շրջանի ղեկավարությունը, «Վեոլիա Ջուրը», կարծես, «խրախուսում են» տարածքում տիրող հակասանիտարական վիճակն ու գարշահոտությունը։
Փետրվարի 24-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «Մենք ուրիշի վատը չենք կամենում, բայց արդեն մեր համբերության բաժակը լցվել է։ Քաղաքապետը, վարչական շրջանի ղեկավարի պաշտոնակատարը, Վեոլիա Ջրի պատասխանատուները պետք է այդ վիճակը տենան ու այդ օդը շնչեն։ Ո՞վ է տեսել՝ 21-րդ դարում ամիսներ շարունակ նման պատկերի ականատես լինենք։
Բազմիցս դիմել ենք «Վեոլիա Ջուր», բայց նույն հոդաբաշխ պատասխանն ենք ստացել՝ «խնդրին տեղյակ ենք, ինժեներին ասել ենք», ու բազամթիվ «Գյուլնազ տատու հեքաթները կսկսեն կարդալ»։ Հիմա ո՞նց չասես, որ «Վեոլիա Ջուրը» մեզ համար դարձել է կույրաղիք։ Արդյո՞ք ժամանակը չէ, որպեսզի Երևանի քաղաքապետարանը կարգի հրավիրի մեր՝ հարկատուներիս հաշվին այնտեղ վեր ընգած չինովնիկներին։ Հետո էլ խոսում են բարեկեցիկ կյանքից, սպառողներին որակյալ սպասարկում մատակարարելուց։ Եթե սա է ձեր ուղեղով որակյալ սպասարկումը, ապա դուք հաստատ ուղեղի հետ խնդիրներ ունեք։
Ասում են, թե պայքարում ենք կորոնավիրուսի տարածման դեմ; Այս վիճակը կորոնավիրուսից ավելի բեթար է։ Կորոնայի դեմ պայքարում գոնե դեղ ու դարման կա, իսկ սրա դեմ քաղաքապետարանն անզոր է, քաղաքապետարանն էլ մատը մատին չի տալիս, իսկ Վեոլիա Ջուրն էլ, ասես, 7 գոմեշի կաշի է կաշել վրեն ու չի փորձում խնդիրը լուծել։ Վճարումները կանոնավոր կատարում ենք, էնպես չի, որ սպառողներիս մեղադրեն, թե գումար ենք պարտք։
Ուզում ենք՝ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, ով ընտրվելուց հետո խոստացավ երևանցիներիս բարեկեցիկ կյանք, հիմա, եթե այդքան համարձակություն ունի, թող «Վեոլիա Ջրին» պարտավորեցնի՝ գան, էս կեղտը վերացնեն։
Քաղաքապետը կարող է նաև մանկապարտեզի տարածքն առած սեփականատիրոջը նույնպես պարտավորեցնի, որ էս խնդիրը լուծեն, հակառակ դեպքում եղանակների տաքացման հետ այստեղ կարելի է հայտարարել կարանտինային գոտի»։
Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 68+
68+