211652_close_icon
views-count26255 դիտում article-date 19:54 31-01-2024

Արաբկիրի ոստիկանները «Բագրատաշեն» սահմանային անցակետում հայտնաբերել են Երևանում Լենինգրադի պաշարման ժամանակ զոհված երեխաների հիշատակին նվիրված հուշակոթողի նկատմամբ անհարգալից վերաբերմունք կատարող տղամարդուն

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ պարզել են Երևանում Լենինգրադի պաշարման ժամանակ զոհված երեխաների հիշտակին նվիրված հուշակոթողի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերած քաղաքացու ինքնությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արաբկիրի ոստիկանները պարզել են, որ նա Երևանի բնակիչ 46-ամյա Սամվել Շիրինյանն է, ով փորձում է լքել ՀՀ սահմանը։

Արաբկիրի ոստիկանները  ուղևորվում են Տավուշի մարզ և այսօր առավոտյան ժամը 06։00-ի սահմաններում «Բագրատաշեն» Սահմանային անցակետում հայտնաբերում և ձերբակալում են Ս․ Շիրինյանին և տեղափոխում ոստիկանության Արաբկիրի բաժին։

Դեպքի փաստով փաստաթղթեր են կազմակերպվում և փաստաթղթերն ու նրան ներկայացնում են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղ էլ քննիչի որոշմամբ նա ձերբակալվում է։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով Ս․ Շիրինյանը տեղափոխվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր